Աղոթում ենք Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար․ Ռումինիայի Հայոց թեմ
11 Հունվարի 2026, 10:30
Ռումինիայի Հայոց թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Գարեգին Բ-ի։
«Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։
Արժ․ Տ․ Թորգոմ քահանա Մանդալյան
Արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկա
Արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյան
Արժ․ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյան
Արժ․ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյան»,- նշված է հայտարարությունում։
