Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ

17 Մարտի 2026, 22:12

Քաղաքականություն

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի ապաքինման համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը սրտի տագնապով ընկալեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի առողջական վիճակի վատացման մասին լուրը:

Վիրահայոց թեմը՝ ի դեմս Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի և բազում հավատացյալների, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի շուտափույթ ապաքինման համար»։