Աղքատ ենք, որովհետև ո՛չ գործարան բացվեց, ո՛չ աշխատատեղ, ստիպված գնում ենք ՌԴ․ հարցում Շիրակում
07 Ապրիլի 2026, 14:30
«Աշխատատեղեր չկան, եթե գոնե գործարան կամ նման որևէ բան ստեղծեին, մարդիկ կաշխատեին։ Այսօր հազիվ ենք ծերը-ծերին հասցնում ։ Միթե այդ քաղաքացիները կառավարության հոգսը չեն»,- նման կարծիք է հայտնել Շիրակի մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով գործող իշխանության քաղաքականությանը։
«Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի, որ բնակչությունը կարողանա ապրել։ Ոչ թե փող տա, այլ աշխատատեղեր ստեղծի»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ կառավարության մեղքն այն է, որ մարդիկ, որքան էլ ցանկանան, միևնույն է՝ հնարավորություն չունեն գումար վաստակելու և գոյությունը պահպանելու։
«Աղքատ ենք, որովհետև ո՛չ գործարան բացվեց, ո՛չ աշխատատեղ։ Ստիպված գնում ենք Ռուսաստան»,- ընդգծել է Շիրակի բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։