Ախթալայի կոմբինատի աշխատողները վեց օր է` գործադուլ են անում

21 Հունվարի 2026, 15:45

Քաղաքականություն

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները վեցերորդ օրն է՝ գործադուլ են անում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Գործադուլավորներից մեկը նշում է, որ իրենք հավելյալ աշխատանք են կատարում և դրա դիմաց հավելյալ չեն վարձատրվում: Նշում են, որ պղինձը շուկայում թանկացել է, բայց իրենց աշխատավարձը չի բարձրանում.

«Պղնձի այն կոնցենտրատը, որ մենք հանձնում ենք, գինը 2019-ին 6,700 դոլար է եղել, հիմա դարձել է 12,700, այսինքն կրկնակի թանկացել է, բայց մեզ համար ոչ մի փոփոխություն չկա»։