Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
13 Սեպտեմբերի 2025, 17:48
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Արդեն 13-րդ տարին է՝ Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից։
Պատարագից հետո կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի չորս կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը, դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության և խաղաղության համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցու վերակառուցումից հետո այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։