Այաքսը առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի համար

24 Հուլիսի 2023, 00:51

Սպորտ

«Այաքսը» «Կրասնոդարին» առաջարկ է արել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Այաքսը» առաջարկել է 8,5 միլիոն եվրո, 2 միլիոնը՝ որպես բոնուս։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում է խաղադաշտ դուրս եկել ՌՊԼ-ի առաջին տուրի՝ «Դինամոյի» դեմ խաղում (3:1):