Քննարկվել են Թեոդոսիայում հայկական եկեղեցիների պահպանության հարցեր

08 Փետրվարի 2024, 08:46

Մշակույթ

Փետրվարի 5-ին Թեոդոսիայում տեղի է ունեցել քաղաքի հայկական տաճարների պահպանության հարցերով հանձնաժողովի արտագնա նիստ։ Այդ մասին տեղեկանում ենք Ղրիմի հայկական ընկերության կայքից։

Հանձնաժողովի կազմում են եղել ճարտարապետ-վերականգնող, Ղրիմի Հանրապետության մշակութային ժառանգության գիտամեթոդական խորհրդի անդամ Մերուժան Պետրոսյանը, Ղրիմի հայկական ընկերության նախագահ Գեորգի Հակոբյանը, Տարոն վարդապետ Գուլիկյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, Թեոդոսիայի մշակույթի փոխնախարարը, մշակութային ժառանգության պետական պահպանության վարչության պետ Անդրեյ Ռոստենկոն, մշակութային ժառանգության պետական պահպանության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Դիդենկոն։

Աշխատանքի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Սուրբ Սարգիս եկեղեցի, Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի տաճար: Գնահատել են եկեղեցիների վիճակը, քննարկել մշակութային ժառանգության այդ օբյեկտների պահպանման ուղղությամբ հակավթարային աշխատանքներ իրականացնելու հարցերն ու հնարավորությունները: