Այդ դժբախտ պատահարն ի սկզբանե նախապատրաստվել է. Ալեքսանդր Պերենջիևը՝ Իրանի նախագահի մահվան մասին
21 Մայիսի 2024, 22:30
Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ում կարող էր ձեռնտու լինել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահը։
«Դա ձեռնտու է առաջին հերթին նրանց, որոնց ցանկանում են ապակայունացնել իրավիճակն ընդհանուր առմամբ տարածաշրջանում, առաջին հերթին Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Երկրորդ՝ նրանց, որոնք ցանկանում են հարվածել, դանդաղեցնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հետագա աշխատանքը։ Հիմնականում դրանք, իհարկե, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են։ Նրանք չեն ցանկանում, որ տրանսպորտային միջանցքն ավելի զարգանա։ Եվ, իհարկե, նրանց համար, ովքեր չեն ցանկանում ուժեղ արժույթ ունենալ, ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթը (Բրազիլիայի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջպետական միավորում): Այդ պատճառով նրանց ձեռնտու է Իրանի նախագահի մահը», — ասել է Պերենջիևը։
Փորձագետի կարծիքով՝ կասկած կա, որ թռիչքից առաջ ինչ-որ վնաս է հասցվել, որպեսզի ուղղաթիռն ընկնի։
«Երբ խոսում են վարկածների մասին, ես հասկանում եմ, որ հիմա մահափորձի վարկածներ, հավանաբար, չկան։ Պարզապես արձանագրում են, որ այնտեղ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան՝ անուղղակիորեն ցույց տալով ԱՄՆ-ին, որը չցանկացավ օգնել այդ ուղղաթիռների վերանորոգման, արդիականացման հարցում։ Բայց խնդիրն այն է, որ վթարի է ենթարկվել հենց այն ուղղաթիռը, որով թռչում էր հենց Իրանի նախագահը, իսկ անվտանգության ուղղաթիռները թռել են։ Այսինքն, այնուամենայնիվ, կասկած կա, որ թռիչքից առաջ ինչ-որ վնաս է հասցվել, որպեսզի ուղղաթիռը հենց ընկնի, չթռչի։ Իսկ այն, որ Թուրքիան ասում է, թե ինչ-որ ազդանշանային լույսեր չեն եղել, դա նույնպես կարող է կանխամտածված խափանում լինել։ Շատ բան ցույց է տալիս, որ դա պարզապես դժբախտ պատահար չէ: Դրանք, ամենայն հավանականությամբ, կանխամտածված գործողություններ են։ Իրականում ես հակված եմ նրան, որ այդ դժբախտ պատահարը նախապատրաստվել է։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Իրանի պաշտոնյաների կողմից դեռ հայտարարություններ կլինեն։ Հասկանալի է, որ նրանք չեն շտապի ինչ-որ հայտարարություններ անել, եթե չունենան կոնկրետ փաստեր։ Շատ բան կախված է տեխնիկական փորձաքննությունից», — եզրափակել է Պերենջիևը։