Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին. Զախարովա

04 Հոկտեմբերի 2023, 14:13

Քաղաքականություն

Ռուաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եմ-ն է դավաճանել Հայաստանին.

«Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս։

ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովվի: Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը»,- նշել է Զախարովան: