Այդ մարդը որևէ ձևով կապ չունի մեր խորհրդանիշների հետ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

28 Մայիսի 2024, 10:15

Քաղաքականություն

Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգալուն:

«Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։

Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու… Ինձ հաճելի չէ, ոչ էլ ուզում եմ նրա մասին խոսել, ես որևէ ձևով այդ մարդու խոսքերի մեկնաբանը չեմ։ Ինձ մի տվեք այն հարցերը, որոնք ուրիշի գլխում կամ սրտում են»,- նշեց Սրբազանը։