Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա. Սրբազանը՝ Կիրանցի երեխաներին

01 Սեպտեմբերի 2024, 12:20

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը հանդիպել է կիրանցի դպրոցականերին, նրանց գրենական պիտույքներ ու պայուսակներ նվիրել, ապա  զրուցել է նրանց հետ:

 «Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։ Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։ Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»։