Այն դերը, որ դարեր շարունակ Ռուսաստանը խաղացել է Հայաստանի ճակատագրում, պետք է մեզ ավելի մոտեցնի. Վլադիմիր Չիժով
03 Նոյեմբերի 2023, 16:30
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովը Alpha News-ի հետ զրույցում Սամարղանդում 16-րդ Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակը։
«Ես ցավում եմ ստեղծված իրավիճակի համար՝ հաշվի առնելով, որ մեր երկրներին ու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը։ Այն դերը, որ դարեր շարունակ Ռուսաստանը խաղացել է Հայաստանի ճակատագրում, պետք է մեզ ավելի մոտեցնի, բայց հիմա իրավիճակը հիասթափեցնող է։ Չեմ խոսի վրդովմունքի մասին, կասեմ «նեղություն», քանի որ հուսով եմ, որ այս իրավիճակը շուտ, քան ուշ կհաղթահարվի, և մեր փոխըմբռնումն ու համագործակցությունը կկարգավորվի»,- ընդգծել է Չիժովը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում տիրող իրավիճակին, որտեղ առաջնորդությունն այժմ անցել է Արևմուտքին։
«Արևմուտքը գրավեց առաջատարությունը այնքանով, որքանով դա չառաջացրեց հայկական կողմի համապատասխան, իմ կարծիքով, անհրաժեշտ արձագանքը։ Արեւմուտքը միշտ, ես դա նկատել եմ տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում, տարբեր, այսպես ասած, խնդիրների վրա, հենց որ առիթ է երեւում, փորձում են դա անել։ Ես հետևում էի, թե ինչպես են նրանք փորձում ներթափանցել Երևանի և Բաքվի, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության մեջ: Ես զուգահեռներ չեմ անցկացնում այս իրավիճակների միջև, բայց Եվրամիության վարքագիծը չի կարող միանշանակ արձագանք չառաջացնել»,- եզրափակել է Չիժովը։