Այն, ինչ այսօր կատարվում է տատիկիս հայրենիքում, իրական մղձավանջ է, Տեր, օգնիր. Սաթի Սպիվակովա
20 Սեպտեմբերի 2023, 11:13
Հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Ես հաճախ եմ երազում տեսնում տատիկիս… նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է ինքը՝ 12 տարեկանում, մեկ տարեկան եղբոր հետ փախել հայրենի տնից՝ փրկվելով ջարդերից… Այն, ինչ այսօր կատարվում է նրա հայրենիքում, իրական մղձավանջ է։ Եվ ուժ չկա, խոսքեր չկան, որովհետեւ շատ բան կա ասելու… Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում։ Ժամանակը եկել է։ Տեր, օգնիր!!!»։