Այն, ինչ կատարվում է, կարծես Հայաստանի ինքնաոչնչացման ծրագիր լինի. Ալեքսանդր Սեմչենկո
27 Փետրվարի 2024, 00:14
Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան։ Ըստ փորձագետի՝ Զելենսկու այցը Հայաստան պարզապես մանիպուլյացիայի տարր է, որը ներկայացվում է լրացուցիչ գրգռման համար։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը գնում էր Կիև, Բուչա, այնտեղ ամեն տեսակ հիմարություններ էր պատմում Ռուսաստանի մասին, և դա նյարդայնացրեց։ Այնուհետև Փաշինյանը դադարեցնում է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Բացի այդ, եղել են բազմաթիվ այլ թշնամական գործողություններ, բայց այդ ամենը դեռ չի աշխատել, Ռուսաստանը դեռ երես չի թեքել և դեռ կանգնած է Հայաստանի թիկունքում։ Ուստի այժմ Զելենսկու այցով նրանք բարձրացնում են դիմակայության աստիճանը, քանի որ Զելենսկին նյարդայնացնող գործոն է Ռուսաստանի համար», — ասել է Սեմչենկոն։
Քաղաքագետի կարծիքով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կարծես Հայաստանի ինքնաոչնչացման ծրագիր լինի։
«Դա չի կարող ավելի վատ լինել, քան Նիկոլ Փաշինյանի արածը և Հայաստանի պաշտոնյաների այցերը Կիև: Այն ամենն, ինչ կատարվում է, համենայնդեպս այն, ինչ անում է Հայաստանի ղեկավարությունը, այն է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ թշնամական գործողությունները, այս ամենը շատ նման է Հայաստանի ինքնաոչնչացման ծրագրին։ Ուկրաինայի նախագահին այս իրավիճակում շատերը ներկայացնում են որպես խամաճիկ։
Հավանաբար, այս ամենը հանգեցնում է նրա հովանավորների կողմից լրացուցիչ զենքերի տրամադրման: Չեմ կարծում, որ Զելենսկին այստեղ անկախ նպատակներ ունի։ Այս կուրատորների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նույնպես ինձ շատ է զարմացնում, իրականում խոսքը Հայաստանի լուծարման մասին է։ Եվ, անկեղծ ասած, ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են դա անել՝ հաշվի առնելով աշխարհում հայկական սփյուռքի հզորությունը։ Որովհետև այդ ամենն անում են «Մեծ Թուրան» նախագծի ուժեղացման միջոցով»,- ասել է Սեմչենկոն։
Նրա խոսքով՝ միակ ուժը, որը կարող է պաշտպանել Հայաստանը, Ռուսաստանն է։
«Եվ առավելագույն թշնամական գործողություններ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ՝ հույս ունեն, որ դա կհեռացնի Ռուսաստանը Հայաստանից։ Իսկ երբ գա «X» ժամը, օրինակ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ինչ-որ ագրեսիվ ռազմական գործողություններ կլինեն, ապա Ռուսաստանն արդեն այնքան կզայրանա Հայաստանի ղեկավարության թշնամական գործողություններից, որ տեր չի կանգնի Հայաստանին։ Մի կողմից գուցե այդ սադրանքն ուղղված է նրան, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, տեր կանգնի Հայաստանին և առճակատման մեջ մտնի այդ թյուրքական աշխարհի հետ»,-եզրափակել է Սեմչենկոն։