Այն, ինչը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեզ համար ընդունելի չէ. Իրանի դեսպան
11 Հունվարի 2024, 16:34
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին:
«Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք»,- նշել է դեսպանը:
Հարցին, թե ստացվում է՝ դեսպանը համաձայն չէ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ, դեսպանը կրկնել է իր խոսքը.
«Այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար, ընդունելի չէ»: