Այն ժամանակ դուք էիք ժողովրդական մարդ, հիմա ես եմ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

26 Մայիսի 2024, 20:26

Քաղաքականություն

Դուք էլ եք ժողովրդական մարդ, և այս պահին այս ժողվուրդը որոշել է, որ ես էլ եմ ժողովրդական մարդ։ Այս մասին կառավարական առանձնատան մոտից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Ժամանակին համարում էիք ձեզ ժողովրդի մարդ, ժողովրդի վարչապետ, ժողովրդի այսինչ-այնինչ, ժողովրդի կառավարության շենք, երեք միլիոն վարչապետ: Շատ ժողովորդական էիք, շատ բաց, ազատ, շատ սելֆիական, շատ ժպտերես:

Հիմա այլևս չեք, բայց ձեր ձեռքերով ու ձեր պատճառով: Քանի որ դուք էլ եք ժողովրդական մարդ, այս պահին այս ժողովուրդն էլ որոշել է՝ ես էլ եմ ժողովրդական մարդ:
Դուք եղել եք, հիմա ես եմ»,- ասել է Բագրատ Սրբազանը: