Այնթապի ասեղնագործությունը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
20 Դեկտեմբերի 2025, 12:50
Հայկական ասեղնագործության խորհրդանշական ոճերից մեկը՝ Այնթապի ասեղնագործությունը, պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվել է Նյու Դելիում՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-ից 13-ը։
Այնթապի ասեղնագործությանը բնորոշ է ցանցկեն, ձգված թելերով և ատլասի համադրությունը։ Այն սերտորեն կապված է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Այնթապի հայ համայնքի հետ։
Լուսանկարում Այնթապի ասեղնագործության նմուշն է, որի հեղինակը Նվարդ Թորոսյանն է (1930-2020)՝ հայտնի վարպետուհի, ով իր կյանքը նվիրել է հայկական ավանդական արհեստի պահպանմանն ու տարածմանը։


