«Այնտեղ շատ գեղեցիկ և ջերմ է». Ադելիա Պետրոսյանը պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին

16 Հոկտեմբերի 2023, 08:45

Սպորտ

championat․com-ը գրում է, որ ազգությամբ հայ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որ Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլի հաղթող է, խոսել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին․

«Բոլորը շատ ուրախ էին, քանի որ ես նրանց շատ հազվադեպ եմ այցելում։ Ես մի անգամ ելույթ ունեցա այնտեղի սառույցի վրա մի շոուի ժամանակ, բայց դա շատ վաղուց էր։ Հայաստանում շատ գեղեցիկ է ու տաք, բայց հիմա այստեղ անձրև է ու ցուրտ։ Այնտեղ տաք է»,- նշել է մարզիկը հրապարակմանը տված հարցազրույցում։

Հարցին, թե Հայաստանի հավաքականից հրավեր ստացե՞լ է խաղալու՝ Պետրոսյանը պատասխանել է՝ ոչ։