Այո, կա առաջարկ, ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ «Սաութհեմփթոն» տեղափոխվելու մասին

14 Օգոստոսի 2025, 14:50

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոն» ՖԱ-ն առաջարկ է արել իր տրանսֆերի համար, սակայն վերջնական որոշումը կկայացվի ֆուտբոլիստի և ռուսական ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու միջև բանակցություններից հետո:

«Դեռ վաղ է «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին խոսել: Բայց դա լուրջ է, առաջարկ կա: Ես դեռ Կրասնոդարում չեմ: Շուտով կվերադառնամ և կխոսեմ: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք միասին»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Всё на матч!» հաղորդման ժամանակ: