«Այրին». AUDIOBOOK

11 Հոկտեմբերի 2023, 22:30

Հայեր

Alpha News-ի նոր ու բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Գրիգոր Զոհրապի «Այրին» նորավեպը: Սա պատմություն է մի կնոջ մասին, ում ամուսինը՝ Մարտիրոսը, թողել էր ընտանիքն ու մեկնել Պոլիս՝ աշխատանքի: Կինն ամեն օր գնում է այնտեղ, որտեղից ճանապարհել էր ամուսնուն ու անհույս սպասում նրա վերադարձին: Սովորաբար, «այրի» անվանում են այն կնոջը, ում ամուսինը մահացած է: Վեպում Մարտիրոսը չի մահանում, բայց լքում է ընտանիքը:

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։ Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, AlphaNews-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

«Այրին» 8-րդ դասարանի ծրագրում է: Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար: