Այս ակցիաներն անգործությունից ավելի լավ են. Գեղամ Ստեփանյան

17 Հունվարի 2025, 14:50

Քաղաքականություն

Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցները վերադառնան իրենց տներ: Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն և նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ:

Այս բոլոր ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, ես ուզում եմ ասել, որ առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, մշտապես և՛ հայաստանյան իշխանությունների, և՛ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այս կարևոր, հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա՝ հնարավորինս միջազգային ճնշում գեներացնելով հասնել մեր հայրենակիցների հայրենադարձությանը: Սա է այն ակնկալիքը, որի համար այսօր հերթական անգամ կազմակերպում ենք նման ակցիա»,- ասել է Գեղամ Ստեփանյանը: