Այս ամենի նպատակը Սփյուռքին արթնացնելն է. Գուրգեն Մկրտչյան

08 Օգոստոսի 2023, 23:57

Քաղաքականություն

Վերջին երեք օրերի ընթացքում շուրջօրյա հանրահավաքներ և բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բըրբանք քաղաքում: Այս ամենի նպատակը Սփյուռքին արթնացնելն է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է իրավաբան, ՀԱԱ հիմնադիր խորհրդի անդամ Գուրգեն Մկրտչյանը՝ պարզաբանելով, թե ինչու են ամերիկահայերը սկսել ակցիաներ իրականացնել և թե ինչ պահանջներ ունեն:

«Բողոքի ակցիաների միտքը ծագել է նրանից, որ տեսանք` Սփյուռքը խորը քնի մեջ է: Այս քայլով փորձեցինք արթնացնել նրան, որպեսզի Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները կրկին զարթոնք ապրեն: Բողոքի ակցիան նրա համար էր, որ մեր լավագույն ընկեր և բարեկամ Ադամ Շիֆն անի ավելին արցախցիների համար, քանի որ վստահ ենք, որ ավելին հնարավոր է անել»,- նշել է Մկրտչյանը:

Իրավաբանը վստահ է, որ ԱՄՆ-ն այսօր հնարավորություններ ունի Լաչինի ճանապարհը բացելու կամ հումանիտար օգնություն հասցնելու Արցախ:

«Կարծում ենք՝ եթե Ադամ Շիֆը մեկ զանգ կատարի և խոսի Ալիևի հետ, հաստատ փոփոխություն կլինի: Գոնե հումանիտար օգնություն կարողանանք հասցնել մեր արցախցի քույրերին և եղբայրներին»,- ամփոփել է Մկրտչյանը:

Հիմա եթերում