Այս ապօրինությունը պատիվ չի բերում որևէ մեկին. Արամ Վարդևանյան

09 Սեպտեմբերի 2025, 12:21

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը՝ նախկինում երբևէ արատավորված չլինելով, ունենալով այնպիսի կենսագրություն, որը բնորոշ է ազգային բարերարին, այսօր շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին «Alpha» մամուլի կենտրոնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հունիսի 18-ին տեղի է ունենում հարցազրույց, որում պարզապես հնչում է հետևյալ արտահայտությունը՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»: Այս նախադասությանը հաջորդում է ՀՀ գործադիր իշխանության՝ սպառնալիքներով գրառումները բացառապես այս հարցազրույցի համար»,- ասել է նա:

Վարդևանյանը նշել է՝ արդարությունն ի վերջո հաղթում է: «Այս ապօրինությունը խայտառակություն է և պատիվ չի բերում որևէ մեկին: Սա շատ վատ տեղ է տանում»,- հավելել է նա: