Այս արժեհամակարգո՞վ է «Հանրապետություն» կուսակցությունը Եվրոպա գնում. Մեսրոպ Մանուկյան
30 Ապրիլի 2025, 17:07
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի թաղապետից պահանջում է, որ նա հրապարակային ներողություն խնդրի:
«Այս արժեհամակարգո՞վ են սրանք Եվրոպա գնում: Իրենք սադրեցին այս ամբողջը: Թաղապետը զանգում-հայհոյում է, իրեն ասում ես՝ մեկ օր ժամանակ, ներողություն խնդրի, չի անում: Նորից եմ կրկնում՝ եթե ինքը հրապարակայնորեն ցույց չտվեց, որ ես ասել եմ՝ ներսում երեխաներ կան, առնվազն ինքը անբարոյական է: Սուտը խոսում են, սկսում են իրենց սուտը հերքել: Երբ սկսում ես կոռուպցիայի ոտքն ու պոչը տրորել, վնգոցներ է գալիս»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել Նոր Նորքի թաղապետարանում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի էր ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։