Այս այցն աջակցություն է Փաշինյանին. Վիկտոր Լիտովկինը՝ ԿՀՎ ղեկավարի տեղակալի Հայաստան այցի մասին

22 Մայիսի 2024, 23:30

Քաղաքականություն

Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Լիտովկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխղեկավար Դեյվիդ Քոհենի այցը Հայաստան։

«Ամերիկացի հետախույզն ուզում է իմանալ, թե որքանով է իրական իրավիճակը Հայաստանում, ինչ հեռանկարներ ունի Փաշինյանը հրաժարական տալու կամ իր պաշտոնում մնալու համար, և ընդհանրապես ինչ է իրականում կատարվում Հայաստանում։ Դուք գիտեք, որ Հայաստանում մեծ թվով ՀԿ-ներ կան, ԱՄՆ դեսպանատան ամենամեծ տարածքը Հայաստանում է, շատ ամերիկացիներ կան այնտեղ, ուստի մանրամասն տեղեկատվության կարիք ամերիկյան կողմը չունի։

Բայց այդ մարդու անձնական տպավորությունները, բանակցությունները երկրի երկրորդ, երրորդ մակարդակի առաջատար քաղաքական գործիչների հետ, ամերիկացիներին թույլ կտան իրենց եզրակացություններն անել երկրում մնալու հեռանկարների, երկրում համագործակցության և այլ հնարավորությունների մասին, թե ինչ օգուտներ կարող են ստանալ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- ասել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ Հայաստան կատարած այցի փաստն ինքնին որոշակի մեսիջ է, որը վկայում է երկրի ներկայիս ղեկավարության աջակցության մասին։

«Ամերիկյան հետախույզի այցը Հայաստան Փաշինյանին սատարելու տարր է։ Սա աջակցություն է նրան, որ Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, ինչը ձեռնտու է Միացյալ Նահանգներին, քանի որ ԱՄՆ-ի համար գլխավորը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Այսպիսով՝ նպատակն է ամրապնդվել այդ տարածքներում, այդ թվում՝ Իրանի վրա ազդելու կամ Ադրբեջանին, Վրաստանին և այլն վերահսկելու համար, և լրացուցիչ ինչ-որ արտոնություններ ստանալ»,- եզրափակել է Լիտովկինը։