Այս «ճանապարհային» վիճակն է մեզ հասցրել երրորդ պետությունների շարքին. սոցիոլոգ

09 Հուլիսի 2023, 16:49

Քաղաքականություն

«Կա սկզբունքային, նույնիսկ փիլիսոփայական հարց, թե որքանով է պետք երրորդ աշխարհի պետությանը կրթությունը», — Alpha News-ի եթերում նման դիտարկում է արել ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը` անդրադառնալով կրթության ոլորտում բարեփոխումների խնդրին։

Նրա խոսքով` անկախության տարիներին մենք մշտապես ինքներս մեզ աննե լ ենք դեմոկրատացվող, անցումային երկիր, և երբեք մեր շուկայական տնտես ությունը զարգացած չենք որակել կամ չենք ասել, որ բուհական համակարգի բարեփոխումները ավարտած պետություն ենք։

Հենց այս «ճանապարհային» վիճակն է, ըստ Աթանեսյանի, մեզ հասցրել երրորդ պետությունների շարքին, իսկ 2020 թվականի պարտությունը՝ երրորդ աշխարհի երրորդ տիպի պետությունների շարքին։

«Այդ պետությունները միշտ ունեն այդ հարցը՝ որքանո՞վ է պետք երրորդ աշխարհի պետությանը կրթությունը։ Ծիրանն աճեցնելու համար արդյոք անհրաժեշտ է բուհական համակարգը, որը կմրցեր առաջին կամ երկրորդ աշխարհի պետությունների հետ։ Տպավորություն է՝ մենք որոշել ենք այլևս չփորձել գնալ այդ փոփոխություններին, և չեմ կարծում, որ ուսուցիչներն էլ կցանկանան գալ, մրցել, դասավանդել։ Ուսուցիչը ներկայացվում է կաշառակեր, չի գնահատվում նրա դերը», — ասում է նա։

Աթանեսյանն այն համոզմանն է, որ եթե ուսուցչին ներկայացնեն որպես այսօրվա հերոս, կամ ասեն, որ նրա աշխատանքը պատվաբեր է ու աջակցեն նաև ֆինանսապես, միայն այդ դեպքում, վերապատրաստումների շնորհիվ, կարող են նրա առջև նոր պահանջներ դրվել։