Այս գագաթնաժողովը չի կարելի հաջողված PR անվանել. Դմիտրի Ժուրավլյովը՝ Բաքվում անցկացվող COP29-ի մասին
14 Նոյեմբերի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում ընթացող կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա գագաթնաժողովին (COP29):
Փորձագետի կարծիքով՝ գագաթնաժողովը բավականաչափ պատրաստված չէր։
«Քաղաքավարի ասած, ես այդ գագաթնաժողովը չէի անվանի հաջողված PR։ Ընդ որում, Ալիևն (Ադրբեջանի նախագահը) է դրանում մեղավոր, թե նրա աշխատակազմը, դժվար է ասել։ Ցանկացած նման գագաթնաժողով անհրաժեշտ է որպես արդյունքի ամրապնդում։ Գագաթաժողովը տեքստի վերջն է, ոչ թե սկիզբը։ Իսկ Բաքվում, ինչպես հասկանում եմ, որոշել են հենց այնտեղ էլ սկսել։ Այսինքն՝ դուք պետք է բանակցեք, հասնեք արդյունքի, իսկ հետո գագաթնաժողով անցկացնես։ Դուք, հավաքելով տարբեր մարդկանց, նախ պետք է պայմանավորվեք նրանց հետ, իսկ հետո հայտարարեք գագաթնաժողովի մասին։
Ըստ իս՝ գագաթաժողովը բավականաչափ պատրաստված չէր, քանի որ ցանկացած հավաքական հրապարակային հանդիպում դիվանագիտական գործունեության սկիզբ չէ, այլ դրա ավարտը։ Ալիևը ցանկանում էր հասնել PR-ի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, բայց իմ կարծիքով, դա նրան այնքան էլ չի հաջողվել», — ասել է Ժուրավլյովը։