Այս հանդիպումից բեկումնային ոչինչ ակնկալել պետք չէ․ Արթուր Աթաևը՝ Փաշինյան-Բլինկեն-ֆոն դեր Լյայեն հանդիպման մասին

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա եռակողմ հանդիպումը Բրյուսելում:

Քաղաքագետի կարծիքով՝ հանդիպմանը խոսվելու է արևմտյան պետությունների հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարային ուղղությունների մասին, բայց բոլորի շահերը տարբեր են:

«Այս հանդիպումից բեկումնային ոչինչ ակնկալել պետք չէ, քանի որ թեև Բլինքենը պետքարտուղար է, բայց նա առաջին դեմքը չէ, իսկ ռազմավարությունը ձևավորում է առաջին դեմքը։ Այժմ խոսքը, այսպես կոչված, դեպի Արևմուտք հայկական շրջադարձի մասին է։ Կարծում եմ, որ հանդիպմանը խոսվելու է ավելի շատ արևմտյան պետությունների հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարային ուղղությունների մասին։

Բայց այստեղ կա մեկ առանձնահատկություն. այն, ինչ կարևոր է Բլինքենի համար, այնքան էլ կարևոր չէ Փաշինյանի համար, այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, այնքան էլ արդիական չէ Միացյալ Նահանգների համար։ Հայաստանի համար առաջին հերթին կարևորը անվտանգության ասպեկտն է և արդեն իսկ ստեղծված իրավիճակի ստատուս քվոն։ Իսկ Միացյալ Նահանգների համար այժմ կարևոր է հետխորհրդային տարածքում հակառուսական ճակատի ձևավորումը։ Հետևաբար, առայժմ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջնահերթությունների որոշում, ինչպես մի կողմից, այնպես էլ երկրորդ: Կարծում եմ՝ բեկումնային ոչինչ դեռ չի լինի», — ասել է Աթաևը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա այդ թեման, ըստ փորձագետի, անշուշտ, շոշափվելու է, քանի որ Հայաստանի համար դա առանցքային հարց է:

«Սա, անշուշտ, հայկական պետության համար արդիական հարցերից մեկն է, ուստի այս հարցն առաջնահերթ չի կարող չբարձրացվել, դա թելադրում է նաև բուն օրակարգը։ Բայց հարկ է նշել, որ ԱՄՆ-ն այժմ նախընտրական ցիկլի մեջ է և ներկա պայմաններում այն շատ կարևոր է նրանց համար, ուստի ես կարծում եմ, որ խոստումներին բանը չի հասնի։ Բայց այն, որ կհայտարարվեն կողմերի դիրքորոշումները, դա փաստ է։ Առայժմ շատ դժվար է կանխատեսումներ անել, քանի որ մենք տեսնում ենք ԱՄՆ-ի հայկական սփյուռքի բաղադրիչը, որը նախկինում իր դիրքերն էր զբաղեցնում ընտրարշավում, իսկ այժմ այդ լոբբին այլևս այնքան արդյունավետ չէ, որքան նախկինում», — եզրափակել է Աթաևը։