Այս իշխանությունների ամենամութ գործերից մեկը մեր ժողովրդի միջև լարվածություն առաջացնելն է. Հայկ Նահապետյան
30 Հունիսի 2025, 17:48
Եկեղեցու վրա հարձակումները մեր ինքնության և արժեքների վրա հարձակում են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Մեզնից ուզում են խլել հայրենիքը, իսկ հայրենիքը հոգևոր հասկացություն է: Մայր Աթոռում տեղի ունեցածը ցույց տվեց, որ շատ կարևոր է մոտիվացիան: Իսկ մոտիվացիան հետևյալն է՝ օտարը մտել է մեր Հոր տունը՝ Աստծո տունը: Կարծում եմ՝ այս իշխանությունների ամենասև և ամենամութ գործերից մեկը մեր ժողովրդի միջև լարվածություն առաջացնելն է, բայց պետք է հաշվի առնենք, որ ցանկացած իշխանություն անցողիկ է»,- ասել է Հայկ Նահապետյանը: