Այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել. Ռոբերտ Քոչարյանը՝ TRIPP–ի մասին
28 Մարտի 2026, 22:54
«Այնպիսի աղմուկ հանեցին այս նախագծի շուրջ, թվում էր` միլարդավոր դոլաներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա։ Անցել է 8 ամիս, հիմա այդ նախագծի մասին ո՞վ է խոսում։ Ոչ ոք։ Մեր ունեցած կանխատեսումը, ցավոք, ամբողջությամբ իրականություն դարձավ»,– այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահն անդրադարձել է նաև խաղաղության թեմային՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն պետք է լինի երաշխավորված և կախված չի լինի Նիկոլ Փաշինյանից, ՔՊ–ից, Դոնալդ Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից կամ մեկ ուրիշից։