Այս կեղծ ինֆորմացիան ունի իր հիմքերը. Անդրեյ Արեշևը՝ Իսրայելի կոչի մասին

12 Օգոստոսի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է իսրայելական մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, որ Իսրայելը պահանջել է իր զինվորականներին լքել Ադրբեջանը և Վրաստանը՝ կապված Իրանի կողմից Իսրայելին հարվածելու սպառնալիքի հետ:

Ըստ փորձագետի՝ նման տեղեկատվությունն արժանահավատ է թվում երկրների երկարատև ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին։

«Դա նման է կեղծ ինֆորմացիայի, բայց չի բացառվում, որ դրա համար, իհարկե, ինչ-որ հիմքեր կան։ Քանի որ Ադրբեջանում իսրայելական թեկուզև քողարկված զինված կազմավորումների և տարբեր տեսակի հատուկ ծառայությունների ներկայության մասին տեղեկատվությունը բազմիցս հրապարակվել է։ Բնականաբար, իսրայելցիները նման բաներ չեն մեկնաբանում, սակայն Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական կապերը ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Ավելին, դրանք զարգացել են վերջին առնվազն 15 տարվա ընթացքում, կամ նույնիսկ ավելին: Այնպես որ, Մերձավոր Արևելքում աճող լարվածության և մերձավորարևելյան ռազմաքաղաքական օրակարգ Հարավային Կովկասի պետությունների աստիճանական ներգրավման ֆոնին, որոնց հիմնական նյարդը Իսրայելի և Իրանի միջև ենթադրյալ ռազմական բախումն է, նման տեղեկատվությունը միանգամայն սպասելի է»,- կարծում է քաղաքագետը:

Հիմա եթերում