Այս մարդիկ այնքան են խաբել, որ ոչ ոք չի հավատում․ Քոչարյանը՝ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծման մասին
27 Փետրվարի 2026, 20:00
Այս մարդիկ այնքան են խաբել, մանիպուլացրել, որ ոչ ոք չի հավատում։ Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին տեղեկություններին։
«Ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի․ «Սուտասանի տունը հրդեհ է բռնկվում, ոչ ոք չի հավատում»։ Սա միանշանակ տեխնոլոգիա է և քննարկվելու է, բայց թե ուր կտանի այս տեխնոլոգիան, չեմ կարող ասել։ Աշխարհում նման տեխնոլոգիա կիրառվել է, բայց ընտրություններից առաջ ամուսնալուծությունը միշտ էլ վատ ռեակցիայի է բերում։ Քանի որ ժողովրդի մեջ նման կարծիք կա, որ եթե նույնիսկ իր ընտանիքը չի կարողանում պահել, ինչպես է երկիր ղեկավարելու»,- նշել է Քոչարյանը։
Անդրադառնալով կենսաթոշակների մասնակի բարձացման թեմային՝ քաղտեխնոլոգն ընդգծել է․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանը նախաճաշին մի բան է ասում, ճաշին՝ մեկ այլ բան, նորություն չէ։ Սակայն կարծում եմ, որ թոշակների բարձրացման պատճառն այն է, որ թիմն իր առջև դրել է սոցհարցումների տվյալները, ըստ որոնց, իր հավատարիմ ընտրազանգվածն՝ այս դեպքում թոշակառուները, հիասթափվել են իրենից։ Ենթադրում եմ՝ սա է պատճառը»։
Մանրամասները՝ տեսանյութում։