Այս նկարներն ամբողջությամբ իմպրովիզացիա են, ինչ-որ փրկօղակ է ինձ համար. Դավիթ Սահակյանց
15 Նոյեմբերի 2024, 20:30
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի անհատական 4-րդ ցուցահանդեսը: Նա Alpha News-ի հետ զրույցում անկեղծացել է ու պատմել, որ նկարելն իր համար փրկօղակ է, որ կտրվի այսօրվա իրավիճակից:
«Երկար էի մտածում՝ ցուցահանդես անել, թե ոչ, որովհետև ոչ տրամադրություն կա, ոչ հայաստանյան այսօրվա իրավիճակն է այնպիսին, որ կարողանաս լիաթոք կամ հանգիստ պայմաններում որևէ բան անել: Ընտանիքս ստիպեց, որ, ամեն դեպքում, անեմ այս ցուցահանդեսը: Ամեն վայրկյան, կարելի է ասել, քաղաքականության մեջ ենք:
Հասկացա, որ եթե ամբողջությամբ տրվեմ դրան, կարող եմ ուղղակի խելագարվել: Իսկապես օրը օրի վրա մի նոր թյուրիմացություն կամ դժբախտություն է պատահում: Որոշեցի ժամանակ հատկացնել մտորելու: Այս նկարները հենց դրա արդյունքն են, ամբողջությամբ իմպրովիզացիա է: Դա ինչ-որ փրկօղակ է ինձ համար»,- ասել է Դավիթ Սահակյանցը: