Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ

26 Սեպտեմբերի 2023, 20:25

Քաղաքականություն

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ բռնի տեղահանված 2850 քաղաքացիների կեցության հարց է լուծվել։

«Գորիսում 615 անձի կեցության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։

Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, Տավուշում՝ 268։

Այսպիսով, պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձանց կեցության հարցը»,- ասաց Բաղդասարյանը։

Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ։