Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ. Փաշինյան
29 Մայիսի 2023, 11:51
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։
Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասել է.
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է:
Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:
Հիշեցնենք՝ Քիշնևում հունիսի 1-ին կկայանա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։