Այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը

30 Հուլիսի 2024, 12:30

Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք` Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն թուրքական կողմը հրաժարվել էր հանդիպումից։

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում:

Հիմա եթերում