Այս պահին որոշված չէ՝ խաղաղության պայմանագիրը Արևմուտքի, թե՞ ՌԴ-ի հովանու ներքո կստորագրվի. ԱԽ քարտուղար
09 Մայիսի 2023, 11:25
Այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Արցախի հետ կապված իրենց մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել են:
«Պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը»:
Հարցին՝ Հայաստանը հակված է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Արևմուտքի հովանու ներքո, թե՞ Ռուսաստանի, նա պատասխանել է.
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը, դա որևէ ձև այս պահին որոշված չէ, որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու, և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»: