Այս քրեական գործի միակ նպատակը հոգևորականին վարկաբեկելն է. Աջապահյան

15 Սեպտեմբերի 2025, 18:34

Քաղաքականություն

Դատական նիստի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ իր դեմ քրեական գործի միակ նպատակը հոգևորականին վարկաբեկելն է:

«Այդպիսով ցույց են տալիս լայն զանգվածներին, որ այս հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է, սովորական հանցագործ: Թող հարգարժան դատավորն ինքը որոշի՝ այդ նպատակին ծառայե՞ց, թե՞ հակառակը»,- ասել է նա:

Միքայել սրբազանը հիշեցրել է, որ ինքը իշխանության հեռացման կոչ է արել 2020 թվականից, սակայն այն ժամանակ դատախազությունը հանցակազմ չի նկատել։ «Այդ դեպքում այն մարդիկ, որոնք ինձ մինչև 2025 թվականը ասել են, որ հանցագործ չեմ, պետք է դատվեն անգործության համար»,- հավելել է նա:

Մանրամասները տեսանյութում:

Հիմա եթերում