Այս տարի ՀԱՊԿ բյուջեի վճարումից ձեռնպահ մնալու ձևեր չեն տրամադրվում. Զախարովա
11 Դեկտեմբերի 2024, 16:50
Ռուսաստանը ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջեի կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասարապես՝ 10 տոկոս, այս տարի վճարումից ձեռնպահ մնալու ձևեր չեն տրամադրվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արդյո՞ք Հայաստանը մտադիր է վերսկսել կատարել կազմակերպության վճարումները, ինչպես նշված է կանոնադրության մեջ, պետք է ճշտել հենց Երևանից»,– նշել է նա: