Այսօր՝ 18:30-ին, հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում

10 Մայիսի 2024, 10:56

Քաղաքականություն

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր՝ ժամը 18:30–ին, քաղաքացիներին հրավիրեց հանրահավաքի Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: