Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է
21 Օգոստոսի 2024, 11:07
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։
«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված կենաց արևշատություն և անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին մեր երկրի համար ծանր ու դժվարին այս իրավիճակում առաջնորդելու Առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր տիրավանդ առաքելության շավիղներով և արդյունավորելու ջանքերը ՝ ի նպաստ մեր Հայրենիքը վտանգող մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի»,- շնորհավորել է Մայր Աթոռը։