Այսօր դատարանի առջև են կանգնելու բոլորովին անմեղ մարդիկ. Սիրվարդ Վարդանյան
17 Հունվարի 2025, 14:10
Այսօր Բաքվում դատվելու են բոլորովին անմեղ մարդիկ, որոնք ուզում էին երջանիկ ապրել իրենց հայրենիքում: Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող Սիրվարդ Վարդանյանը:
«Ինձ թվում է՝ ամեն օր պիտի այսպիսի ակցիաներ կազմակերպենք, քանի դեռ մեր գերիներն այնտեղ են: Ոչ միայն գերիների համար, մենք այնքան խնդիրներ ունենք, որոնց համար չպետք է սուս ու փուս նստենք ու սպասենք, թե ինչ են անելու մեր հակառակորդները: Այսօր Բաքվում սկսվել է դատավարությունը, դատվելու են բոլորովին անմեղ մարդիկ, որոնք ուզում էին երջանիկ ապրել իրենց հայրենիքում ու 35-ամյա անկախության պահապանը լինել, բայց այսօր կանգնելու են դատարանի առջև: Եկել ենք ո՛չ ասելու նրանց վարած քաղաքականությանը, ո՛չ ասելու այս դատավարությանը, որովհետև մեր ռազմագերիները բոլորովին անմեղ են»,- ասել է մեր զրուցակիցը: