Այսօր եկեղեցին թիրախավորում է մի մարդ, որի պատճառով ունեցել ենք 5000 զոհ․ Վահե Ավետյան

22 Հունվարի 2026, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

Մենք կանգնած ենք պետականությունը կորցնելու անդունդի եզրին, իսկ եկեղեցու քանդմամբ այն վերջնականապես կհասցնեն ոչնչացման։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Վահե Ավետյանը։

«Այն, որ մենք այսօր հայերեն ենք խոսում, ունեք մշակույթ, մեր որդիները հայեցի են դաստիարակվում, դա եկեղեցու շնորհիվ է։ Մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, բայց ունեցել ենք եկեղեցի, և այն քանդելը մի նպատակը ունի՝ բերել պետականության ոչնչացման»,- նշել է նա։

Ավետյանը նաև ընդգծել է՝ այսօր եկեղեցին թիրախավորում է մի մարդ, որի պատճառով ունեցել ենք 5000 զոհ։

Մանրամասները՝ տեսանյութում։