Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են

17 Սեպտեմբերի 2023, 11:10

Քաղաքականություն

Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են:

Առավոտյան ժամը 08։00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը։

Քվեարկությունը կտևի մինչ ժամը 20։00-ն։

Ստորև ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 14 ուժի՝ 13 կուսակցությունների և 1 դաշինքի համարները քվեաթերթիկում և քաղաքապետի թեկնածուների անունները

  1. «Հանրային ձայն» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյան,
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյան,
    3.«Արդար Հայաստան» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյան,
    4.«Հաղթանակ» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյան,
    5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյան,
  3. «Հայաստանի եվրոպական կուսակցություն», քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյան,
    7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության,
    8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյան,
    9.«Հանրապետություն» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան,
    10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյան,
    11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան,
  4. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան,
    13.  «Ապրելու երկիր» կուսակցություն, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան,
    14.  «Մայր Հայաստան» դաշինք, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյան: