Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին

05 Հոկտեմբերի 2023, 15:15

Քաղաքականություն

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին», — ասել է նա և հավելել, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և այդ ընթացքում կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը:

Հիմա եթերում