Այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ․ Տոկաև
21 Նոյեմբերի 2025, 12:45
Այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախստանի նախագահը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական, առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։