Այսօր մենք Կառավարություն չունենք, ինչից էլ ծագում են բոլոր խնդիրները․ Բագրատ Սրբազան

21 Հուլիսի 2024, 18:15

Քաղաքականություն

Այսօր մենք Կառավարություն չունենք, հետևաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից։ Այս մասին Նորատուսում ասել է Բագրատ Սրբազանը։

«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել։

Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- ասել է Սրբազանը։