Այսօր միահամուռ ուժերով կանխեցինք իշխանությունների սանձազերձած գրոհը․ Լևոն Քոչարյան
18 Դեկտեմբերի 2025, 20:35
Այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիտակցելով հնարավոր սադրանքներն ու ոստիկանական բռնությունները, ամուր կանգնեցին և թույլ չտվեցին, որ մեր սուրբ եկեղեցին պղծվի»,- նշել է նա։