Այսօր փաստաբանի դերն ու արժանապատվությունն արժեզրկվել է․ Ռոման Երիցյան

17 Հոկտեմբերի 2025, 23:06

Քաղաքականություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամսով կալանավորվեց՝ ի պաշտպանություն հոգևորականների ֆեյսբուքյան գրառման համար։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ այս պահին պետք է գործել խելամտորեն։ Երիցյանը հայտնել է, որ փաստաբանական պալատը ծրագիր է մշակում՝ ինչպես պետք է արձագանքել այս ամենին։

«Այսօր իմ և որոշ փաստաբանների կողմի գործադուլ հայտարարելը միայն առաջին քայլն է»,- նշել է նա։

Երիցյանը կարծում է, որ թիրախում է ոչ միայն փաստաբանական համայնքն, այլ ամբողջ հասարակությունը․ «ՀՀ-ն դարձել է մի պետություն, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձ կարող է թիրախ դառնալ»։

Նա նաև նշել է, որ այսօր արժեզրկվել է նաև փաստաբանի դերն ու արժանապատվություն։

Մանրամասները տեսանյութում։