Այսօր Ս. Սարգսի տոնն է

27 Հունվարի 2024, 10:13

Մշակույթ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

Ուրախալի է, որ տոնի առթիվ շատ են նաեւ ինքնաբուխ նախաձեռնությունները, որոնք նպաստում են ազգային տոնի վերականգնմանը։